News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Ֆրեդերիկ Շոպենի «Սգո քայլերգը» փոխարինել են օսմանցի կոմպոզիտոր Իթրիի «Թեքբիր»՝ հանգուցյալների աղոթք, ստեղծագործությամբ։ Համապատասխան կարգադրությունն արել է Թուրքիայի ՆԳՆ–ն։

Hürriyet–ի փոխանցմամբ՝ շրջաբերական ուղարկվել է երկրի բոլոր նահանգային վարչություններին։ Նոր կանոնները վերաբերում են զինծառայողների եւ ՆԳՆ աշխատակիցների հուղարկավորություններին։ Քայլերգի փոփոխության մասին քննարկումները սկսվել էին 2016-ի ապրիլին՝ Հաքյարիի նահանգում ծայրահեղականների հետ բախումներից զոհված զինվորականի հուղարկավորումից հետո։ Նրան որոշել էին թաղել Շոպենի ստեղծագործության հնչյունների ներքո, ինչպես ընդունված է աշխարհիկ հուղարկավորությունների ժամանակ։ Սակայն զինծառայողները սկսել էին բացականչել «Ալլահ աքբար»՝ ստիպելով նվագախմբին լռել։ Դա նրանց հաջողվել էր, եւ թաղումը շարունակվել էր մուսուլմանական աղոթքների ներքո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ