News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունները, թե մտերիմ հարաբերություններ ունի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ:

NEWS.am-ի հարցին, թե ինչ հարաբերություններ ունի Արման Մկրտումյանի հետ, Փաստաբանների պալատի նախագահը պատասխանեց. «Վճռաբեկ դատարանի նախագահի հետ ունեմ նորմալ հարաբերություններ, հարգալից վերաբերմունք, ինչպես ՀՀ պաշտոնատար բոլոր անձանց հետ»:

Դիտարկումը, թե տեղեկություններ կան, որ մտերիմ հարաբերություններ ունեք, կարծես դուր չեկավ Արա Զոհրաբյանին: Նա հայտարարեց, որ հրաժարվում է այլեւս պատասխանել մեր թղթակցի հարցերին:

Նշենք, որ շատ փաստաբաններ պնդում են, որ Դատարանների նախագահների խորհրդի կազմած արգելված իրերի ցանկի հեղինակն իրականում Արման Մկրտումյանն է: Վերջինիս հետ, ի դեպ, ըստ նույն փաստաբանների շրջանում տարածված լուրերի, բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է Արա Զոհրաբյանը:

Այնուհետեւ անդրադառնալով ակտիվիստ Վարդգես Գասպարիի՝ տեւական ժամանակ Փաստաբանների պալատի շենքի առջեւ պիկետ անցկացնելուն, Արա Զոհրաբյանը նշեց, որ հարգում է Գասպարիի արածը: Լրագրողների հարցին, թե ինչ գնահատական կտա փաստաբան Արտակ Խաչատուրովի՝ Գասպարիի վերաբերյալ հրապարակած լուսանկարին, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես մեկնաբանությունները չեմ ուսումնասիրել, միայն լուսանկարն եմ տեսել, նկարը հումորի շարքից է, հաջո՞ղ, թե՞ անհաջող հումոր է, որակում չեմ տա»:

Նշենք, որ Արտակ Խաչատուրովը ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Գասպարիի լուսանկարը հետեւյալ մեկնաբանությամբ. «Այդքան ընկած հանդիպում էի ման գալիս, իրա ոտքով եկավ ու պարկեց: Ասում է՝ խառոշայա ապազիցիյա էտո լեժաշայա  ապազիցիյա»: Այս լուսանկարի տակ որոշ «փաստաբաններ» ծաղրական մեկնաբանություններ են գրել ակտիվիստի հասցեին:

Տպել
Ամենաշատ