News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Վերջին մեկ տարում Հայաստանում հարկային ու մաքսային եկամուտներն ավելացել են 6,6 տոկսով: Այս մասին նշված է ՀՀ կառավարության հակիրճ հաշվետվության մեջ, որը վերաբերում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածին:

Ըստ այդմ, հշված ժամանակահատվածում հարկային եւ մաքսային եկամուտները (ներառյալ ԱԱՀ վերադարձի գումարը) կազմել են 1 տրլն 139 մլրդ 451.1 մլն դրամ:

Հարկային եւ մաքսային եկամուտները առանց ԱԱՀ վերադարձի կազմել են 1 տրլն 82 մլրդ 122.6 մլն դրամ, ինչը 6.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը:

Գերավճարները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 6.401.2 մլն. դրամով՝ 2017թ. սեպտեմբերի 1- ին կազմելով 265,484.7 մլն. դրամ, իսկ չկատարված հարկային պարտավորությունները 2017թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 122,750 մլն. դրամ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 7,459.1 մլն. դրամով:

Հարկային ու մաքսային ոլորտում գնումների մեծության նվազագույն սահմանաչափը 2 անգամ իջեցվել է՝ 100 հազար դրամի փոխարեն սահմանվելով 50 հազար դրամի չափով:

47.8 տոկսով կրճատվել է հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների եւ ուսումնասիրությունների թվաքանակը: Գործարկվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ մոնիտորինգային կենտրոնը: Ներդրվել է «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի տրամադրման համակարգը: Ընդունվել են հարկային համաներում նախատեսող համապատասխան օրենքներ, որոնցով սահմանվել է հարկ վճարողների հարկային պարտավորությունների համար հաշվեգրված տույժերից ու տուգանքներից ազատում: Ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերի վճարումից (ներկայումս 1380 ինքնազբաղված):

Գործարկվել է մաքսային արժեքի էլեկտրոնային հայտարարագրման համակարգը: 2017 հունվարի 1-ից ապահովվել է մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հասանելիությունն առանց որեւէ վճարի: Լուծարվել են թվով 20 տարածքային հարկային տեսչությունները՝ դրանց փոխարեն ստեղծելով թվով 3 վարչություններ, կրճատվել են մաքսատների թվաքանակը՝ 9-ից դառնալով 5: Մաքսային հսկողության համար «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրում: Հարկային եկամուտների վճարման մեկ միասնական հաշվի ներդրման ապահովում: Կամերալ ուսումնասիրությունների իրականացման ավտոմատ համակարգի գործարկում: Մեքենաների, սարքավորումների եւ հումքային ապրանքների ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աննշան նվազել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Ընթացիկ մեր ցուցանիշները լավագույնն են ԵՏՄ-ում, ԱՊՀ-ում, ով ինչ է զգացել իր մաշկի վրա, շատ սուբյեկտիվ է. վարչապետ
Դուք Կառավարության աշխատանքն ինչպիսի՞ գնահատականներով եք կարծիք կազմում…
Պետք է մեջքներս ուղղենք. Վարչապետի ելույթը համաժողովին
Համաժողովը հնարավորություն է տալիս միասին քննարկել մեզ հուզող ընդհանուր հիմնահարցերը...
Մենք կոռուպցիայի նկատմամբ զրո տոկոս հանդուրժողություն ենք հայտարարել. Կարեն Կարապետյան
Իշխանություններն աշխատում են պետական պաշտոնյայի կերպարի վրա, որը պետք է աշխատի հանուն քաղաքացիների շահերի…
Հայաստան․ փոխանակման կետերի շրջանառության 62 տոկոսը կազմում է ԱՄՆ դոլարը (գրաֆիկ)
Այս գումարում ամենամեծ մասնաբաժինը դոլարինն է՝ 62 տոկոս, երկրորդ տեղում ռուբլին է՝ 27 տոկոս․․․
Գերմանիայում անդրադարձել են «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության հետ հնարավոր համագործակցությանը
Հանդիպմանը քննարկվել են նաեւ նշված ընկերության կողմից...
Ամենաշատ
Partner news