News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 22
Տեսնել լրահոսը


Ցանկացած այցն ինքնանպատակ չէ եւ եթե չենք այցելում արեւմտյան երկրներ, չի նշանակում, որ արեւմտյան երկրների եւ այդ երկրների ներդրողների հետ օրակարգ չունենք: Այս մասին, այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն կարապետյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու չի այցելում արեւմտյան երկրներ, չե՞ն հրավիրում, թե՞ հրավիրում են, իսկ ինքը չի գնում, վարչապետը պատասխանեց. «Մոտակա ժամանակերս կլինեն այդպիսի այցեր. այցը կլինի այն ժամանակ, երբ կունենանք օրակարգ եւ առարկայական թեմա, որպեսզի այցը չվերածվի տուրիզմի: Մենք, լինելով ԵՏՄ անդամ, այլ շուկաների նկատմամբ թերուշադրություն չունենք»:

Տպել
Ամենաշատ
Partner news