News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանում քննարկվում է «Բազել 3» բանկային ծրագրին համապատասխանելու մասին նախագիծը։ Սեպտեմբերի 13-ին «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը  ԱԺ–ում ներկայացրեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը: Փոխնախագահն առաջարկում է ընդլայնել բանկերի հիմնական գործունեության նորմատիվները։ Նախատեսվում է դրանք ընդունել որպես հասկացողություն, իսկ իսկ կոնկրետ չափը հետագայում կսահմանի Կենտրոնական բանկը: Առաջարկվում է ընդունել կապիտալի բուֆեր՝ լրացուցիչ կապիտալ անսպասելի ռիսկերը ծածկելու համար:

Ներմուծվում է նաեւ Լեւերիջի գործակիցը՝ կապիտալի նկատմամբ  վարկերի հարաբերակցությունը: Լեւերիջի նկատմամբ հետաքրքրությունը խիստ աճել էր 2008 թ. համաշխարհային ճգնաժամից հետո: Մասնավորապես այն հանգեցրել էր  բանկերի բարձր լեւերիջների, որոնք վարկեր էին տալիս ավելի շատ, քան կարող էին դրանք տրամադրել իրենց կապիտալով: Արտերկրում բանկերի լեւերիջները գերազանցում էին 30-ը, իսկ այժմ սահմանափակված են: Հայաստանում այն 3 անգամ պակաս է, բայց ամեն դեպքում ստանդարտ պետք է սահմանել։ Վերջապես կստեղծվի բանկերի համակարգ, որոնք կկանոնակարգվեն սովորական բանկերից ավելի ուժեղ:

Ըստ Կենտրոնական բանկի ներկայացուցչի՝ այս նորմատիվներն արդեն դե ֆակտո իրականացվում են, եւ առաջիկայում պաշտոնական կերպով կարձանագրվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում...
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
«Ավելի վատ իրենց համար»...
Ամենաշատ