News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Պետք է հասկանալ, թե Հայաստանի ԶՈւ տանկերը «նախադու» են, թե ոչ։ Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ–ում ասել է «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Թաշինայնը։

Դրան ի պատասխան՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ ՀՀ ԶՈւ–ն մարտունակ է եւ պատրաստ կատարել մարտական առաջադրանքները։ Մշտական զորավարժություններն ու ստուգումները հաստատում են դա։ «Հատուկ ուշադրության կենտրոնում է նաեւ վառելիքաքսուքային նյութերի եւ, բնականաբար, զենքի որակը։ Եվ եթե կիսամյակով կամ եռամսյակով պլանավորած միջոցները չեն իրացվել, դրա պատճառը լրացուցիչ խստացված ներկայացվող ծրագրերի հաստատումն ու ֆինանսավորումն է։  Մենք այլեւս կանխավճարով չենք աշխատում հետազոտական հաստատությունների հետ՝ նրանցից սկզբում կոնկրետ արդյունքներ պահանջելով»,– ասաց Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ