News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում դպրոցները չեն օպտիմալացնում, պարզապես դատարկները փակում են։ Այս մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում հայտարարեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։

Դպրոցում պետք է լինի 30 աշակերտից բաղկացած թեկուզ մեկ դասարան։ Այլ կերպ ասած՝ հանրակրթական դպրոցում (1-9-րդ դասարաններ) առնվազն 270 աշակերտ պետք է լինի։

Պետք է նշել, որ բոլոր դպրոցները ծանրաբեռնված չեն։ Երեւանում դպրոցների 30 տոկոսը ծանրաբեռնված չէ, իսկ 30 տոկոսը, հակառակը, ծանրաբեռնված է։ Նախարարը հավելեց, որ որոշվել է փակել միայն այն դպրոցները, որտեղ աշակերտները քիչ են կամ գործնականում չկան։

Օրինակ՝ Երեւանի կենտրոնի մերձակայքում Կոնդ շրջանի դպրոցում ընդամենը 50-60 աշակերտ կա։ Նորագյուղի շրջանում դրությունը նույնն է, ինչպես նաեւ մի շարք այլ դպրոցներում։

Նա հավելեց, որ հնարավորինս կրճատվել են ոչ թե ուսուցիչները, այլ տեխնիկական անձնակազմը։

Հիշեցնենք, որ 2017-18 ուսումնական տարվա սկզբում Հայաստանում 13 դպրոց է փակվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news