News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այն ծրագրերը, որոնք նախանշել ենք, ժամանակի մեջ են, իրականացվում են, չունենք ուշացումներ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով վարչապետի կառավարման  մեկ տարվան։

«Այն ծրագրերը, որոնք նախանշել ենք, ժամանակի մեջ են, իրականացվում են, չունենք ուշացումներ։ Մենք անում ենք այն, ինչ ամրագրված է կոալիցիոն  համաձայնագրով, այս շրջանակում պետք է հարցերը հնչեն»,-ասել է դաշնակցական նախարարը։

Մեր դիտարկմանը՝ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնավարման մեկ տարվա  ընթացքում գյուղապետից նախարար հորոդորեց «հուպ տալ»,   հաջողվե՞ց  իրեն «հուպ տալ» բնապահպանության  ոլորոտում ,  Մինասյանն արձագանքեց․ «Ես չգիտեմ հարցին ինչ պատասխան եք ակնկալում, բայց փորձել ենք ակտիվ գործունեություն իրականացնել բնապահպանության ոլորտում, արդյունքները տարեկան ցուցանիշներում ու հրապարակվող գործողություններում դուք եւ հանրությունը պետք է գնահատեք, տերմինաբանության շրջանակում իմ լիազորությունների շրջանակում  արել եմ առավելագույնը եւ ակտիվ եղել, ակտիվի անունը հուպ տալ կդնեք, թե այլ անուն, չգիտեմ»։

Տպել
Ամենաշատ