News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը դիրքորոշումը լենինյան- ստալինյան ռեպրեսիաների հարցում ծայրաստիճան հստակ է։ Այս մասին սեպտեմբերի 13-ին ՀՀ Աժ-ում կառավարական ժամի ընթացքում ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հարցին։

Նախօրեին նա հայտնել էր, որ Երեւանի Հ․ Թումանյանի տուն- թանգարանի մոտ բացված ցուցահանդես, որը նվիրված է ստալինյան ռեպրեսիաներին, վաղաժամ փակվել է մշակույթի նախարարության ջանքերով։

Դրան ի պատասխան՝ Հարությունյանը նկատել է, որ կառավարությունը երբեք չի մոռացել ու չի մոռանում անցած դարի 20-30 ականներին մարդու իրավունքների զանգվածային խախտումների մաիսն, որոնց հետեւանքով զոհվել են մոտ 50 հազար հայեր։

«Այդ իրավախախտումները հասել են իրենց գագաթնակետին 1937-ին։ Ու այս տարի՝ 8-րդ տարելիցին մենք կհարգենք այդ իրադարձությունների հետեւանքով զոհվածների հիշատակը։ Դպրոցներում ու դասագրքերում հստակ գնահատական է տրվում այդ ժամանակաշրջանին»,- ասել է Հարությունյանը։

Ավելին, եվրոպական «Գիշերը թանգարանում» նախաձեռնության շրջանակում Հայաստանի 110 թանգարաններ միացել են «Դժվար արտաբերելին թանգարաններում» ակցիային, որպեսզի պետության դիրքորոշումն արտահայտի բռնապետության դեմ, հավելել է Հարությունյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ