News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Միջազգային վարկերի հաշվին Հայաստանի բանկերը վաստակում են 2-3 տոկոսից ոչ ավելին, ծայրահեղ դեպքում՝ 4 տոկոս։ Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում ասել է ԿԲ փոխնախագահ Ներսեն Երիցյանը։

Բիզնեսի վարկավորման միջազգային ծրագրերն իրոք Հայաստանում են հայտնվում փոքր տոկոսով, բայց դրանց հավելվում են  նաեւ արժութային ռիսկերը, քանի որ պարտքն արտարժույթով է ներգրավվում, իսկ դրա մարման համար եկամուտները հավաքվում են դրամով։

Դրան գումարվում են բանկերի սովորական շուկայական ռիսկերը ու ստացվում է արդարացված տոկոսադրույք, նկատեց Երիցյանը։

Իսկ եթե արժույթի փոխարժեքը ակնկալվածից քիչ է փոխվում ու արտարժույթով վարկի մարման համար դրամով ավելի քիչ միջոցներ է պետք, ապա միջոցների մնացորդը հետ չի կանչվում, այլ օգտագործվում է նոր վարկավորման համար, նկատեց Երիցյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ