News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության համակարգում այսօր` սեպտեմբերի 13-ին,  պաշտոնանկ են արվել մի շարք  պաշտոնյաներ, նրանց մի մասը վերանշանակվել է, մի մասը՝ ոչ։

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ոստիկնաապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել են Կոտայքի մարզի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանը  եւ Աբովյան քաղաքի ոստիկանապետը։ Նրանք կադրային ռեզերվում են։

Մենք տեղեկացանք, որ Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արագածոտնի մարզային ղեկավար Ռոման Կիրակոսյանը։  Աբովյանում նշանակվել է Արսեն Արզումանյանը, որը նախկինում քրեական հետախուզության վարչությունում է աշխատել։  Կադրային տեղափոխումներ են  եղել Վայոց ձորում,  Արագածոտնում, Իջեւանում եւ Ստեփանավանում։ Արագածոտնի մարզի ոստիկանապետ է նշանակվել  Լյովա  Յազիչյանը։ Իջեւանի բաժնի պետը տեղափոխվել է Ստեփանավան, Ստեփանավանինը՝ Մեծամոր, Մեծամորում նշանակվել է Իջեւանի նախկին պետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ