News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ծառայություն կատարելիս՝ Կիեւյան կամրջի վրա նկատել են, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ճաղավանդակների վրայով եւ անցել վտանգավոր եզրագիծը:

Shamshyan.com-ի  փոխանցմմաբ, ոստիկանները մոտենալով նրան՝ տեւական ժամանակ խնդրել եւ բանակցություններ են վարել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի, իսկ նա անընդհատ կրկնել է, որ ունի առողջական եւ ֆինանսական խնդիրներ, ինչի համար չի ուզում ապրել:

Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է համոզել աղջկան եւ օգնել են վտանգավոր եզրագծից անցնել ապահով հատված, որից հետո նրան տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին:

Կայքի տեղեկություններով՝ այդ աղջիկը Երեւան քաղաքի բնակիչ, 29-ամյա Տաթեւիկ Հ.-ն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ