News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արաբական երկրների ԱԳ նախարարներն ապօրինի են անվանել Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին ծրագրված անկախացման մասին հանրաքվեն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Արաբական պետությունների լիգայում Իրաքի մշտական ներկայացուցիչ Հաբիբ աս – Սադրը։

Կահիրեում Լիգայի շտաբ բնակարանում սեպտեմբերի 12-13-ը կայացել է խորհրդակցություն ԱԳ նախարարների մակարդակով, որի թեմաներից մեկն է դարձել իրավիճակն Իրաքում։

«Նախարարները որոշել են աջակցել Իրաքի տարածքային ամբողջականությանն ու համարել են, որ այդ հանրաքվեն սպառնում է ոչ միայն Իրաքի միասնականությանը, այլեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը»,- ասել է իրաքցի դիվանագետը։

Նրա խոսքով՝ արաբական աշխարհում վախենում են, որ հանրաքվեն կարող է սադրել նման գործողություններ նաեւ Իրաքի սահմաններից դուրս, ինչը կհանգեցնի անկառավարելի գործընթացների Մերձավոր արեւելքի տարածաշրջանում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ