News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կրասնոդարում գտել են բջջային հեռախոս՝ լուսանկարներով, որտեղ տղամարդն անհայտ կնոջ կտրված ձեռք ու գլխամաշկ է բռնել, հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով իրավապահ մարմինները։

«ՆԳՆ մարմիններ է դիմել մի քաղաքացի, որը փողոցում բջջային հեռախոս էր գտել։ Հեռախոսում պահպանվել էին մի քանի սելֆիներ, որտեղ անհայտ տղամարդը նկարվել է կնոջ կտրված ձեռքը ու գլխամաշկը բռնած»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Օպերատիվ քննչական գործողությունների ընթացքում պարզել են այդ տղամարդու անձն ու ձերբակալել նրան։ «Ձերբակալվածի անունը Դմիտրի է, նա դեռ ոչ մի հասկանալի բացատրություն չի տալիս այդ լուսանկարների վերաբերյալ։ Հիմա նրա հետ աշխատում են քննիչները։ Զոհի անձը դեռ պարզված չէ, սկսվել են մարմնի որոնումները»,- ասել է աղբյուրը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ