News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը պնդում է, որ ՀՅԴ-ն չի խանդում ԲՀԿ-ին իշխանության հետ հարաբերություններում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր հռչակված «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը օրերս լրագրողների հետ զրույցում չէր բացառել իշխող Հանրապետական կուսակցության հետ համագործակցությունը։ Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ իրենց հարաբերությունները հստակեցված են համաձայնագրով։ NEWS.am-ի հարցին՝ չե՞ն խանդում ԲՀԿ-ին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո, դաշնակցական նախարարը ասաց․ «Բացարձակ չկա համագործակցության առումով նման խնդիր, առավել եւս որ կոալիցիոն համաձայնություն է ստորագրված եւ ամրագրված հստակ ժամկետներով, գործող Ազգային ժողովի ողջ ժամանակահատվածի համար։ Մեր խնդիրն է՝ ծրագրային դրույթները կատարենք։ Նույն համաձայնագրով ամրագրված է թե մուտքի, թե ելքի ռազմավարությունը»։

Տպել
Ամենաշատ