News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում պատգամավորներ կան, որոնց մեկ սենյակը չի բավարարում, երկուսն է պետք, մեկը՝ իրենց համար, մյուսը՝ օգնականի:

Բայց պատգամավոր էլ կա, որ երեքսենյականոց «բնակարան» է «կառուցել»․ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն ԱԺ նոր մասնաշենքի 4-րդ հարկում 3 սենյակ է զբաղեցրել՝ գրավելով հարեւան 2 աշխատասենյակները։ Դրանք միացրել է իրար, եւ մինչեւ հիմա այնտեղ նորոգում է ընթանում, դեռ ցուցանակ էլ չկա:

«Բանանի արքան», փաստորեն, որոշել է արքայական պայմաններում վայելել պատգամավորական կյանքի հաճույքները: Նա թերեւս «3» թվի հանդեպ թուլություն ունի՝ միշտ 3 թիկնապահ-օգնականով է շրջում, 2 կամ 3 մեքենայով, մեքենաների համարներն էլ «3»-ներով են: Միայն ուղեկցող կարմիր Porsche Cayenne-ն է «խառը համարներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Արտագաղթն այնքան է ահագնացել, որ վտանգ է սպառնում մեր ազգային անվտանգությանը․ ՀՀԿ-ական
Մեր ամենամեծ բացթողումը 26 տարվա այն է, որ պետական քաղաքական գործիչներ չենք կարողացել ձեւավորենք․․․
Մեկին գտնել ու առաջադրել, որը շանս չունի, իմաստ չունի․Արտաշատի ընտրությունների «Ելք»-ը չի՞ մասնակցի
Ի դեպ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ «Ծառուկյան» դաշինքի․․․
«Իգլայի» գործով վկան պնդել է, որ քննիչն է իրեն համոզել ցուցմունքում նշել «հրթիռ» բառը․ նա պնդել է՝ ուղղորդված քննություն
Վկան պնդել է՝ ոչնչից տեղյակ չի եղել, մեկ անգամ հանդիպել է Սամվել Բաբայանին, որը պահանջել է «պլանշետից ջնջե․․․
«Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
Հայկ Հարությունյանը գրեթե 4 տարի անազատության մեջ էր...
«Հայկական ժամանակ». Հաջորդ ՀՀ նախագահի ընտրությունը կանգնել է Արկադի Ղուկասյանի վրա
Արկադի Ղուկասյանին աոաջին անգամ էր նման պատիվ մատուցվում...
Երբ տեղեկացել է, որ Սեֆիլյանը անհնազանդության կոչեր է արել, հիասթափվել է․ ինչ է պատմում վկան
Նա նշել է, որ մեկ անգամ էլ իրեն նամակով տեղեկացրել են հանրահավաքի մասին․․․
Ամենաշատ
Partner news