News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Օգոստոսի 31-ից հանրապետությունում մեկնարկել է ճանապարհային անվտանգ երթեւեկության մեկամսյակ։ Գիտելիքի օրվան նվիրված այս միջոցառման ընթացքում ճանապարհային ոստիկանները թե՛ Երեւանում, թե՛ մարզերում հատկապես ուսումնական հաստատությունների տարածքներում ավելի ուժեղացված շուրջօրյա ծառայություն պետք է կատարեն, ցանկացած օրինախախտ վարորդի ավտոմեքենան էլ տեղափոխեն տուգանային հրապարակ։

Արդեն 15 օր է, սակայն, ոչ մի ճանապարհային ոստիկան չի նկատում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց տանող ճանապարհի երկու կողմերի մայթերը «բռնագրաված» մեքենաները, կամ էլ նկատում են, բայց չտեսնելու են տալիս։ Մայթերին ամեն օր ավտոմեքենաներ են կայանում՝ այնպես, որ երեխաները դպրոց գնալ-գալիս չեն կարողանում օգտվել մայթերից եւ ստիպված են լինում Չարենցի փողոցից մինչեւ վերեւում գտնվող դպրոց փողոցով քայլել։

Ի դեպ, այս տարածքում տեսախցիկներ չկան, ոչ էլ մայթերին կայանելն արգելող նշաններ։ Փաստորեն անվտանգ երթեւեկության մեկամսյակն էլ երեխաների անվտանգությունը չապահովեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ