News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 22
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ուղերձ է հղել Բորիս Մինցի ինստիտուտի եւ Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի առթիվ՝ մաղթելով նստաշրջանի աշխատանքներին արդյունավետ ընթացք եւ օգտակար քննարկումներ:

«Բորիս Մինցի ինստիտուտի խորհրդի հարգելի՛ անդամներ,

Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի հարգելի՛ անդամներ,

Սիրելի՛ դասախոսներ եւ ուսանողներ,

Ողջունում եմ «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով Բորիս Մինցի ինստիտուտի եւ Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած հայաստանյան նստաշրջանի անցկացումը:

Կարեւոր եւ արդիական եմ համարում այս միջոցառումը Հայ-ռուսական համալսարանում, որն այս տարի տոնում է հիմնադրման 20-ամյակը եւ տարիների ձեռքբերումներով հաստատուն տեղ է գրավել մեր երկրի գիտակրթական կյանքում:

Անկախության տարիների փորձով Հայաստանը, անկասկած, հետաքրքրություն է ներկայացնում քաղաքագիտության եւ տնտեսագիտության ժամանակակից տեսաբանների համար: Հայաստանն առաջինն էր հետխորհրդային երկրներից, որ իրականացրեց գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականաշնորհումը, էներգետիկ համակարգի վերափոխումը եւ արդիականացումը, ենթակառուցվածքների համապատասխանեցումը շուկայական տնտեսության կանոններին: Բարդ աշխարհաքաղաքական, արտաքին եւ ներքին մարտահրավերների պայմաններում մեզ հաջողվեց ամուր հիմքերի վրա դնել ժողովրդավարական կառավարման սկզբունքները, ստեղծել քաղաքացիական հասարակության եւ ազատական տնտեսության հիմքերը:

Նշված բոլոր բնագավառներում մենք հարուստ փորձ ենք կուտակել եւ պատրաստ ենք փոխանցելու մեր ձեռքբերումներն ու դասերը: Սահմանադրության առումով այժմ մենք գտնվում ենք նոր որակի անցումային շրջանում՝ մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը, վստահ եմ, կապահովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական անշրջելի զարգացումը:

Երկրի տնտեսությունը նույնպես կանգնած է նոր մարտահրավերների առջեւ: Այժմ միջազգային գործարար լայն շրջանակներին մեր տնտեսության զարգացման ծրագրերի մեջ ընդգրկելու նոր փուլի շեմին ենք: Հիմնվելով առաջադեմ օրենսդրության եւ միջազգային ամենաարդյունավետ փորձի վրա՝ լիահույս ենք, որ կկարողանանք ստեղծել օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ գործիքակազմ, վստահելի տնտեսական համակարգ եւ արտահանման հնարավորություններ:

Անցումային փուլի հաղթահարմանն առնչվող այս հարցերի եւ Հայաստանի դասերի ու հնարավորությունների քննարկմամբ, հուսով եմ, դուք ապագայում հանդես կգաք նոր եւ շահավետ լուծումներով ու մոտեցումներով, որոնք շահեկան կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ նույն խնդիրներին բախվող այլ երկրների համար»,- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Հոկտեմբեր. Հայաստանի տնտեսության ոչ միանշանակ արդյունքները
Երկնիշ աճը գրեթե ավանդական է դարձել հայրենական արդյունաբերության համար...
Մարդիկ ուզում են միայն վատը տեսնեն, առաջընթաց կա. Արմեն Ռուստամյանը բյուջեի մասին
Քաղաքացու գրպանը լցնելու հիմքեր պետք է ստեղծվի, որը էսօր չկա, էդ հիմքերը ստեղծվում են ընթացքում....
Հայաստանի եւ Բելառուսի միջեւ երկկողմ ուղիղ ավիաչվերթեր պետք է կազմակերպել. Բոլեսլավ Պիրշտուկ
Վարչապետն ընդունել է Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալին...
Հայաստանը կարող է բավական հետաքրքիր պլատֆորմ լինել շվեյցարական բիզնեսի համար. վարչապետ
Վարչապետն ու Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր…
«Դիլիջան» գարեջուրը Հայաստանում կփոխարինի եվրոպական գարեջրերին. Հակոբ Հակոբյան (ֆոտո)
Դիլիջան գարեջրի գործարանի բացումը նպատակ ունի ոչ թե մրցակցել շուկայում առկա գարեջրերի հետ, այլ ներկրվող եվրոպական գարեջրերի համար առաջարկել այլընտրանք…
Դոլարի անկումը շարունակվում է. եվրոն իր հերթին էժանացել է մոտ 4,5 դրամով
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է...
Ամենաշատ
Partner news