News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

Իսրայելի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներելու պատճառն այն է, որ երկրները, որոնց քաղաքացին է նա, ադրբեջանական բանակի սպառազինության գլխավոր մատակարարներն են: NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը:

Փորձագետը նշեց, որ առանձնապես չի հետեւել բլոգերի գործի եւ ճակատագրի ընթացքին, սակայն կարող է ենթադրել, որ ներման պատճառը, հնարավոր է, ժամանակակից սպառազինության մատակարարումների իր գլխավոր գործընկերների հետ հարաբերությունները վերջնականապես չփչացնելու Բաքվի ցանկությունն է: Միեւնույն ժամանակ, Խրամչիխինը կարծում է, որ Լապշինի նախնական հանձնումը երկրներից մեկին, որոնց քաղաքացին է նա, Բաքվի կողմից չի իրականացվել այն պատճառով, որ Ադրբեջանի ղեկավարությունը ցանկացել է ինչ-որ սկզբունքայնություն դրսեւորել: Փորձագետը հավելեց, որ Բաքուն, ավելի շուտ, Ալեքսանդր Լապշինին այնպիսի նշանակալի անձ չի համարել, որ Ռուսաստանի կամ Իսրայելի քաղաքական ղեկավարությունը նրան պաշտպանեին եւ Ալիեւի ռեժիմի հետ գժտվեին:

Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը Ալեքսանդր Լապշինին 3 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել: Նա ազատազրկման վայրերում է անցկացրել ընդհանուր 9 ամիս: Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահը Լապշինին ներելու մասին հրամանագիր էր ստորագրել: Նույն օրը հայտնի էր դարձել, որ ադրբեջանական բանտում Ալեքսանդրը փորձել էր ինքնասպան լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Լապշինը պատմել է, թե ադրբեջանական բանտերում ինչպես են ընթանում հարցաքննությունները
Ավելի վաղ նա պատմել էր Մինսկի բանտում տեսածի մասին…
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ բելառուսական բանտի մասին. Շնելլ, շնելլ ռուսիշ շվայնե
Եվրոպայի կենտրոնում գտնվող բանտի մասին հդվածում ներկայացվում են այն նվաստացումները, որոնք բանտարկյալները ստիպված են հանդուրժել…
Լապշինի կալանավորումը գլխացավանք էր Ադրբեջանի համար․ փաստաբան
Լապշինը Ադրբեջանի իշխանությունների համար եղել է գլխացավանք ու նրանք որոնել են ելք ստեղծված իրավիճակից, որպեսզի ինչ-որ ձեւով ազատվեն նրանից․․․
Ալեքսանդր Լապշինը հավաքում է ադրբեջանական բանտում բռնությունը հաստատող փաստաթղթեր
Բժիշկները համակարծիք են, որ Ադրբեջանի՝ ինքնասպանության փորձի վարկածը քննադատության չի դիմանում…
Ադրբեջանական «սեւ ցուցակ» երեւույթը հայատյաց քաղակաքանության մաս է. ՄԻՊ
Միջազգային գործընկերների այցերն ու նրանց աշխատանքն Արցախում համարվել են ու կհամարվեն իրավաչափ...
Լապշին. Այո, Ալյասկան ադրբեջանական տարածք է
Վերցրե՛ք, իսկ եթե ամերիկացիները ձեզ ուղարկեն ուր որ պետք է՝ հետույքներիդ քացի տալով, իրենց ասեք. «Լապշինը մեզ խոստացել է Ալյասկան…
Ամենաշատ
Partner news