News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, համաձայն ռազմական համագործակցության ամենամյա պլանի, կընթանան TurAzQartalı-2017 համատեղ թռիչքատակտիկական զորավարժությունները։ Այս մասին հայտնում է  haqqin.az–ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի 18-ին մեկնարկող զորավարժություններին կմասնակցի Ադրբեջանի եւ Թուրքիայի ՌՕՈւ 30 ավիացիոն միավոր, այդ թվում՝ ՄիԳ–29, F-16, Սու-25, Ս-130 Herkules եւ CASA CN-235 ինքնաթիռներ, Մի–35, Մի-17 եւ Sikorsky S-70 ուղղաթիռներ։

Զորավարժությունների ընթացքում կիրականացվեն 2 երկրների ՌՕՈւ համատեղ գործունեության պլանավորման, գործողությունների իրականացման եւ մարտական համակարգման ոլորտում փոխգործակցության ուսումնասիրության, որոնողա–փրկարարական միջոցառումների անցկացման, ցամաքային թիրախների ոչնչացման եւ այլ առաջադրանքներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ