News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 19
Տեսնել լրահոսը

Աշխատելով Կառավարությունում` բախվում ես իրականությանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Հայ-ռուսական համալսարանում անցկացվող «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ երբ բախվում ես իրականությանը, տեսնում ես, որ դասական համարվող լուծումներն ու տեսությունները երբեմն գործնականում չեն աշխատում:

«Այսօր աշխարհ փոխելը, երկիր փոխելը, կարծում եմ, շատ հետաքրքրիր մարտահրավեր է: Պետք է ֆիքսենք, որ ապրում ենք չափազանց հետաքրքրիր ժամանակաշրջանում: Դասական տեսություններն ու լուծումները, կարծես, երբեմն չեն տալիս լուծումներ մեր առջեւ կանգնած խնդիրներին: Այդ տեսությունների ադապտացիան իրականության մեջ միշտ չէ, որ տալիս է այն արդյունքները, որոնք այդ տեսությունները խոստանում են: Հենց անցնում ես պրակտիկ աշխատանքի, թե՛ խոշոր ընկերությունում, թե՛ կառավարությունում, հաճախակի բախվում ես իրականությանը, որտեղ կան գործոններ, որոնց առկայության դեպքում տեսությամբ առաջարկվող վիրտուալ մոդելներն ակտուալ չեն: Հենց այս հանգամանքներն ու իրականությունը հաշվի առնելով՝ մենք կառուցելու ենք անկախ, արդար, անվտանգ եւ խելացի Հայաստան»,-ընդգծեց վարչապետը:

Նա անդրադարձավ նաեւ ԵՏՄ անդամակցության խնդրին՝ նշելով, որ Հայաստանը կարող է լավ հարթակ դառնալ ԵՏՄ, ԵՄ եւ Իրանի շուկա մտնելու համար. «Ավելին` Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանը կլինի միակ երկիրը, որն առեւտրի հատուկ ռեժիմ կունենա եւ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի հետ»:

Այնուհետեւ դիմելով նստաշրջանին ներկա երիտասարդներին` Կարեն Կարապետյանը կոչ արեց համարձակ լիներ. «Որեւէ հեղինակությունից մի վախեցեք, ձեր կարծիքը միշտ հայտնեք, ամեն առավոտ զարթնելուց ուրախացեք, որ այս օրը կարող եք մի բան փոխել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
«Չէ, չեն ասում, հա-ի մեջ էլ գոլ չկա». Վանաձորում «Լոռիճանշինի» աշխատակիցները 2 տարի է, պահանջում են իրենց աշխատավարձը
Աշխատողները նշում են, որ շուրջ մեկ տարի է, «Լոռիճանշինը» գրեթե չի աշխատում ու իրենք զրկված են ոչ միայն աշխատելու, այլ վաստակած գումարն ստանալու հնարավորությունից…
Սերժ Սարգսյանի մոտ քննարկել են առանձին ապրանքների թանկացման հարցերը (ֆոտո)
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ…
Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարական է տվել
Նախարարը դեռ շարունակում է աշխատել, նա այսօր ներկայացել է կառավարության նիստին...
Դոլարի վայրէջքը շարունակվում է. Էժանացել է նաեւ եվրոն
Հունվարի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել…
Ներկայացվել է Երեւանի տրանսպորտի նոր ցանցի նախագիծը. երթուղային 115 գծերի փոխարեն կգործի 42-ը
Ցանցի նախագիծը հասարակական տրանսպորտի նոր համակարգի ձեւավորման հիմքն է, եւ սա բարեփոխման ամբողջ գործընթացի որոշիչ փուլերից մեկն է…
Բա ըտենց ո՞նց կլինի. կարող է շատ պոպուլիստական առաջարկներ ստանանք. Վարչապետը՝ «Ծառուկյան»-ի պատգամավորներին
Իսկ երբ որ նախաձեռնում են, ֆինանսական հաշվարկ կա՞ նախաձեռնության մեջ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news