News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի գյուղացիները կկարողանան ընդամենը 5 տոկոսով վարկեր ստանալ: Այս մասին նշված է գյուղացիական վարկերի աջակցության ծրագրում, որը հավանության արժանացավ կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ վարկերը կտրամադրվեն նվազագույնը 14 տոկոսով, սակայն կառավարության սուբսիդավորմամբ տոկոսադրույքը 5 տոկոս կկազմի, իսկ սահմանամերձ գյուղերի համար՝ 3 տոկոս: Վարկերը կտրամադրվեն հայկական դրամով, որ գյուղացիներին ապահովագրեն արժույթի տատանումներ ռիսկից: Ծրագիրը կվերաբերի 3-10 մլն դրամ (մինչեւ 20 մլն դոլար) վարկերին, մինչեւ 5 տարի ժամկետով:

Սուբսիդավորվում են համեմատաբար խոշոր վարկերը, քանի որ կառավարության նպատակն է օգնել գյուղատնտեսական տեխնիկայի, ոռոգման կաթիլային համակարգի, հակակարկտային ցանցերի եւ այլ միջոցների գնմանը, որոնք կօգնեն որակապես փոխել հողի մշակումը:

Նույն պատճառով, եթե գյուղացին ցանկանում է վարկով տեխնիկա կամ արտադրության այլ միջոցներ գնել (վարկի գումարի 70 տոկոսից ավելին), ապա փողը կստանա 5 տարով, այլապես (եթե ավելի քիչ, վառելանյութ եւ այլ ընթացիկ միջոցներ) մինչեւ 2 տարի: Սակայն, այսպես թե այնպես, արտոնյալ վարկերը կտրամադրվեն միայն գյուղատնտեսությունը վարելու համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար
Օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում մշակվել են մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտեր, որոնք ընդունվել են ՀՀ կառավարության կողմից...
Ես ուրախ կլինեմ, որ նախարարությունում ստուգումներ լինեն. Արթուր Խաչատրյան
Առաջինը գերատեսչության ղեկավարը պետք է...
Հացահատիկի բերքատվությունն այս տարի անհամեմատ բարձր է. գյուղնախարար
Եթե անցյալ տարի 50-60 ցենտներն էր ռեկորդայինը...
Փոքր ու միջին բիզնեսին աջակցելու ենք հնարավոր բոլոր միջոցներով. Գեորգի Ավետիսյան
Նիշինոն ներկայացրել է ճապոնական փորձն այս ոլորտում, նաեւ տեղեկացրել, որ HACCP համակարգի ամբողջական ներդրումը Ճապոնիայում նախատեսվում է ավարտել մինչեւ 2020 թվականը…
Հայաստանի պայմանները դրդում են նրան հետինդուստրիալ արտադրության. փորձագետ
Առաջին հայացքից, Հայաստանը զարգացման շատ քիչ հնարավորություններ ունի, քանի որ այն ծով չունի...
Եղվարդում կասեցվել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում...
Ամենաշատ
Partner news