News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանն այն երկրներից է, որը համապատասխանում է ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջներին: Այս մասին նշված է ԱՄՆ Պետքարտուղարության «Ֆիսկալ թափանցիկություն 2017» զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ ֆինանսական թափանցիկությանը ներկայացվող նվազագուն պահանջները ներառում են բյուջետային առանցքային փաստաթղթերի առկայություն, որոնք համընդհանուր հասանելի են եւ ընդհանուր առմամբ հուսալի են:

Զեկույցում նշվում է, որ կառավարությունների ֆինանսական թափանցիկության ամենամյա հաշվետվությունները, որոնք ԱՄՆ օգնությունն են ստանում, օգնում են ապահովել հարկատուների միջոցների ճիշտ օգտագործումը եւ հնարավորություն են ստեղծում կառավարության հետ բյուջեի թափանցիկության հարցի կարեւորության մասին երկխոսության համար:

Բյուջեի փաստաթղթավորման թափանցիկությունից բացի, նվազագույն պահանջ է համարվում նաեւ բնական պաշարների արդյունահանման վերաբերյալ պետական պայմանագրերի եւ լիցենզիաների ընդհանուր հասանելիությունը:

Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը չի համապատասխանում բյուջեի թափանցիկության նվազագույն պահանջներին: Ավելին՝ նշվում է, որ Ադրբեջանն այս ոլորտում զգալի առաջընթացի չի հասել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ