News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն պարզեցրել է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման ընթացակարգը. մինչեւ 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշվին մուտքագրման պարզեցված կարգը ներդրվել է ընթացիկ տարվա ապրիլի 13-ից:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԵԿ ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վաչության պետ Տիգրան Կիրակոսյանը նշել է, որ գործընթացը լրացուցիչ խթան է տնտեսվարողների ներդրումային ակտիվության բարձրացման գործում. «ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարելու դեպքում, մինչեւ 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումն ու վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի ուսումնասիրության կամ ստուգման՝ ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում: 2017 թվականի ապրիլի 13-ից (կառավարության որոշման գործողության ժամկետի սկզբից) մինչեւ օգոստոսի 31-ը 70 տնտեսվարողի արդեն իսկ վերադարձվել է 812 միլիոն դրամ, այդ թվում՝ պարզեցված ընթացակարգով 11 տնտեսվարողի՝ 137,3 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի գումար»:

Նորարարությունից արդեն իսկ օգտված հարկ վճարողների հավաստմամբ՝ գործընթացը հնարավորություն է ընձեռում խնայել ժամանակ, շրջանառու միջոցներ եւ դրանք ուղղել նոր նախագծերի իրագործմանն ու բիզնեսի ընդլայնմանը:

Տիգրան Կիրակոսյանի տեղեկացմամբ՝ մինչեւ 2018 թվականի ավարտը գործարկվելու է մեկ միասնական գանձապետական հաշվի համակարգը, ինչի արդյունքում էական փոփոխվելու է «հաշվանցում» ընթացակարգը: «Մասնավորապես բարձրանալու է հարկային մարմինների աշխատանքի արդյունավետությունը, նվազագույնի են հասցվելու միասնական հաշվին գումարների մուտքագրման եւ միասնական հաշվից դրանց վերադարձման գործընթացի աշխատատարությունը եւ հարկ վճարողների կողմից օրենքով սահմանվածից ավելի վճարված գումարների վերադարձման ժամկետները»:

Ընդհանուր առմամբ, հարկ վճարողների դիմումների հիման վրա ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գումարների ուսումնասիրության արդյունքով՝ 2017 թվականի 8 ամսվա ընթացքում 133 տնտեսվարողի վերադարձվել է ավելի քան 37,1 միլիարդ դրամ ԱԱՀ, նախորդ տարվա համադրելի ժամանկահատվածում՝ 78 կազմակերպության՝ 28,8 միլիարդ դրամ ԱԱՀ: Նման ցուցանիշն, ըստ Տիգրան Կիրակոսյանի, պայմանավորված է արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների թվի աճով: Իսկ 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ 2017թ. օգոստոս ամիսներին 175 հարկ վճարողի վերադարձվել է ավելի քան 56,4 միլիարդ դրամ: ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ, տարեսկզբից աշխատանքներ են տարվել ԱԱՀ-ի ստացման 180-օրյա ժամանակահատվածը կրճատելու ուղղությամբ: Այժմ ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է 90-օրյա ժամկետում, ինչը հնարավոր է դարձել եկամուտների աճի շնորհիվ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ