News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարույթների ընթացքում առաջին ձեւաչափն է, որ հայկական կողմը քննարկման առարկա է դարձրել Արցախի կարգավիճակի եւ դրանից բխող հարցերի լուծումը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը։

ԱԺ պատգամավորի խոսքով՝ այս պահին ՄԻԵԴ-ում բավական վճռական փուլ է սկսվել, քանի որ Արցախին վերաբերող այնտեղ կան թե ապրիլյան պատերազմի գործողությունների մասին հայցը, թե Արցախում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտ Ասկերովի հայցը։

«Մինչեւ այն  պահը, երբ Եվրոպական դատարանը սկսեց քննարկել, Արցախի կարգավիճակի, անկախացման գործընթացի, պետականությանը վերաբերող հատկանիշների առկայության հարցը երբեւէ իրավական հարթության մեջ չի քննարկվել: Քննարկվել է  բացառապես քաղաքական կամ հասարակական-քաղաքական կոնտեքստներում: Եվրոպական դատարանում վարույթների ընթացքում սա առաջին ձեւաչափն է, երբ մենք քննարկման առարկա դարձնում ենք Ղարաբաղի կարգավիճակի եւ դրանից բխող հարցերի լուծումը».-ասաց նա:

Կոստանյանի խոսքով, այդ հարցերի շրջանակում իրենք քննարկում ու ներկայացնում ենք բոլոր այն փաստարկները, որոնք ըստ էության հիմնավորում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ունի պետությանը վերաբերող ու պետությանը բնութագրող բոլոր հատկանիշները անխտիր. «Սա իր հետեւանքը ունենում է ոչ միայն իրավական, այլ նաեւ քաղաքական։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Եվրոպական դատարանի վճիռները կատարվում են ԵԽ Նախարարների կոմիտեի կողմից, իսկ Նախարարների կոմիտեն արդեն քաղաքական մարմին է»:

Նա հիշեցրեց, որ ինքը ԵԽ Նախարարների կոմիտեում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է եւ հավելեց, որ իրավական ընթացակարգերի քննարկումներից հետո հարցն անմիջապես կտեղափոխվի քաղաքական քննարկումների դաշտ. «Այս աշուն եւ հաջորդ գարնանը բավականին ակտիվ փուլ ենք մտնում հենց այդ մարմիններում աշխատանքի կոնտեքստում»:

Հարցին, թե ինչ՞ գործընթացներ կան ՄԻԵԴ-ում ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում ռազմական հանցագործությունների հայցերի մասով, Կոստանյանը պատասխանեց. «Այդ բոլոր հանցագործությունների հետ կապված՝ եվրոպական դատարան բազմաթիվ հայցեր են ներկայացված եւ Հայաստանը, որպես երրորդ կողմ, ներգրավված է: Մեր հիմքերը բավականին անխոցելի են, ապացույցները՝ ամբողջական: Դրանք իրենց ամբողջության մեջ հիմնավորում են, որ ապրիլյան պատերազմի գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել են ոչ միայն կյանքի իրավունքի դեմ, այլեւ խոշտանգումների, գույքի վնասման դեպքեր, այսինքն՝ մարդու իրավունքների խախտման մի ամբողջ համալիր»,-ասաց Գեւորգ Կոստանյանը:

«Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ մեր հարեւան երկիրը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներն է գործադրում ոչ միայն խոչընդոտելու, այլեւ հակառակ արդյունքներն ապահովելու համար։ Բայց ձեզ հիշեցնեմ մի քանի ամիս առաջվա դեպքը, երբ Նախարարների կոմիտեում քվեարկության դրվեց Չիրագովի եւ Սարգսյանի վերաբերյալ վճիռների կատարման վերաբերյալ Կոմիտեի որոշումը եւ 36 պետություն պաշտպանեց Հայաստանի դիրքորոշումը, իսկ Ադրբեջանի առաջարկած փոփոխություններին կողմ էր միայն Ադրբեջանը։ Անգամ Թուրքիան ձեռնպահ քվեարկեց։ Այսինքն՝ մենք շատ հետաքրքիր պրոցեսում ենք ու անելու ենք առավելագույնը՝ անկախ նրանից, թե դիմացի կողմը ինչ չափով է խոչընդոտում», - հայտարարեց Կոստանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ