News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի անկախության հանրաքվեին հակազդելու համար մտադիր է ոչ ավանդական միջոցների դիմել։ Հանրաքվեն հոկտեմբերի 1-ին տեղի կունենա։

El Mundo-ն հաղորդում է, որ Իսպանիայի իշխանությունները ցանկանում են կանխել ընտրատեղամասերի բացումը, քվեատուփերի տեղադրումն ու քվեաթերթիկներ ստանալը։ Դատախազությունն արդեն համապատասխան մարմիններին հանձնարարել է պլեբիսցիտի համար նյութեր փնտրել։ Ցուցմունք տալու համար գերատեսչությունը Կատալոնիայի 700 քաղաքապետի է կանչել, որոնք համաձայնել են համագործակցել հանրաքվեի անցկացման հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ