Լեհաստանում տղամարդը ապրանքատար գնացք է գողացել։
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունն արդեն ձերբակալել է 35-ամյա տղամարդուն։ Միջադեպը տեղի է ունեցել Խոտոմովա կայարանի շրջանում։
Մեքենավարին սպառնալով՝ տղամարդը հրամայել է վարել գնացքը։ Գնացքը հասել է Լեգիոնովո կայարան, որտեղ նրան ձերբակալել են։
Միջադեպի մեղավորին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ ստուգել են նրա արյան մեջ ալկոհոլի եւ թմրանյութերի առկայությունը։ Ներկա պահին ոստիկանությունը հարցաքննում է վկաներին եւ պարզում միջադեպի հանգամանքները։ Գնացքում մեքենավարից բացի այլ մարդիկ չեն եղել։