News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել քաղաքացու կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Լոռու մարզի բնակիչ Ա. Մ.-ն, տեղեկանալով, որ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի բաժնի քննչական բաժնի քննիչ Վ. Ա.-ն վարկաբեկող տեղեկություններ է տարածել իր ընտանիքի անդամների մասին, 29.08.2017թ.-ին` գերեզմանատան տարածքում, կանգնեցրել է ավտոմեքենայով երթեւեկող Վ. Ա.-ին ու նրանից վրեժխնդիր լինելու նպատակով փորձել սպանել վերջինիս. իր մոտ պահվող դանակով հարձակվել է ավտոմեքենայում գտնվող քննիչի վրա, ով, սակայն, փախուստի է դիմել եւ մեկնել ոստիկանության բաժին: Ա. Մ.-ն ավտոմեքենայով հետապնդել է Վ. Ա.-ին, այնուհետեւ հասնելով վերջինիս` ոստիկանության Տարոնի բաժնի տարածքի դիմաց նույն դանակով հարվածներ է հասցրել նրան` պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածքներ, սակայն  հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ վնասազերծվել եւ բերման է ենթարկվել նշված բաժնի ոստիկանների կողմից:

Սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ