Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի սեպտեմբերի 17-ին է նշում է Խաչվերաց տոնը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:
Այն Խաչին նվիրված տոներից ամենակարեւորն է, որովհետեւ նվիրված է գերությունից խաչի վերադարձի եւ փառաբանության հիշատակին:
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:
Տոնի կապակցությամբ, վաղը՝ սեպտեմբերի 18-ին, մեռելոց է եւ կառավարության կողմից հայտարարվել է ոչ աշխատանքային օր։ Փոխարենը աշխատանքային կլինի սեպտեմբերի 23-ը։