ՀՀ կառավարությունը հավանության չարժանացրեց «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբավորման՝ բոլոր զինծառայողներին գույքահարկից ազատելու նախաձեռնությունը։ Նախագծի շուրջ բացասական եզրակացություն կառավարությունը կայացրեց սեպտեմբերի 14-ին՝ նիստի ժամանակ։
ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ գույքահարկից ժամկետային զինծառայողներն այսպես թե այնպես ազատված են, որովհետեւ չեն կարող իրենց անշարժ գույքից կամ ավտոմեքենաներից օգտվել (դրանց առկայության պարագայում)։ Իսկ կադրային սպաներին այդքան էլ ճիշտ չէ նման արտոնություն տալը, քանի որ նրանք, ինչպես բոլոր քաղաքացիները, կարող են օգտվել իրենց ունեցվածքից եւ եկամուտ ստանալ։