Հայաստանի կառավարությունը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում ոսկյա զարդերի նոր արտադրության համար տարածք է հատկացրել։
Սեպտեմբերի 14-ին՝ Կառավարության նիստի ժամանակ, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարեց, որ «Արոյան» ընկերությունը պատրաստվում է 8 տարում 11 մլն դոլար ներդնել եւ միջին աշխատավարձով (300 դոլարին հավասար) 100 աշխատատեղ ստեղծել։
Հիշեցնենք, որ ազատ տնտեսական գոտիների բնակիչները հարկերից ազատվում են (բացի վարձու աշխատողների եկամտահարկից)։