News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն բիզնես ունի Կառովիե Վարիում։ Այս մասին գրում է minval.az-ը։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին այն մասին, որ ադրբեջանցի բազմաթիվ պաշտոնյաներ իրենց բիզնեսը տեղափոխել են Չեխիա։ Մինչեւ այսօր տարածվել էին տարբեր տեղեկություններ բիզնեսի տարբեր ոլորտների հետ Փաշազադեի կապերի մասին։ Հայտնում են, որ նրան է պատկանում բանջարեղենի արտահանման մենաշնորհը։ Սովորաբար Ալլահշուքյուր Փաշազադեն չի մեկնաբանում նման տեղեկությունները կամ էլ ապացույցներ է պահանջում։ իսկ հիմա  սոցցանցերում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Ալլահշուքյուր Փաշաձեն բիզնես ունի Չեխիայում, ներկայացվել են լուսանկարներ ու համապատասխան կառույցներում գրանցված տեղեկություններ։

Նույն աղբյուրները հայտնում են, որ Մարկետա Շպիշակովա անունով մի 36-ամյա կին Ալլահշուքյուր Փաշազադեի գործընկերն է։ Կրթությամբ նա բժշկուհի է, եւ չներդնելով ոչ մի միջոց՝ նա դարձել է Չեխիայում Aynur KV ընկերության համասեփականատերը, այդ ընկերությունը բացել են Ալլահշուքյուր Փաշազադեն ու նրա եղբայրը՝ Միլլի Մեջլիսի պատգամավոր Ջավանշիր Փաշազադեն։ Այդ կնոջ ծնողները երեք ընկերությունների սեփականատերեր են։

Aynur KV ընկերությունը զբաղվում է ավտոմեքենաների վարձույթով, նաեւ անշարժ գույքի առքուվաճառքով։ Տարեկան եկամուտը նշված է 100 հազար մանաթի չափով։ Համացանցում են հայտնվել Չեխիայում Ալլահշուքյուրի առանձնատան լուսանկարները, որը այդ նույն ֆիրմայի վրա է գրանցված։

Հիշեցնենք, որ մինչ այդ Ալլահշուքյուր Փաշազադեի ու նրա պատգամավոր եղբոր անունը հիշատակվել էր նաեւ Ադրբեջանում բիզնես նախագծի պատճառով ծագած սկանդալում։ Ոմն Մուգդատ Հաշիմով պայմանագիր էր կնքել Փաշազադե եղբայրների հետ՝ համատեղ գործունեության մասին։ Հաշիմովը ապահովել էր Փաշազադեին պատկանող Medi-Sina կլինիկայի գործունեությունը, սակայն կողմերի միջեւ հետագայում տարաձայնություններ էին սկսվել։

Հետո գործին միջամտել էր Փաշազադեի մտերիմներից մեկը՝ Ռամազան Զեյնալովը, որի հայտարարության հիման վրա Հաշիմովը կալանավորվել է ու 9 տարով ազատազրկվել։ Հաշիմովին մեղադրել են 193 հազար մանաթ յուրացնելու մեջ, որոնք հատկացված էին կլինիկայի համար սարքավորումներ գնելու նպատակով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ