News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով դատական նիստին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանը վերացրեց մի քանի ամբաստանյալի՝ ընտանիքի անդամների հետ տեսակցությունների արգելանքը:

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանը, բավարարելով ներկա պաշտպանների՝ ավելի վաղ արված միջնորդությունները, թույլատրեց մի քանի ամբաստանյալներին տեսակցել իրենց ընտանիքների եւ մերձավոր ազգականների հետ, ինչպես նաեւ վերացրեց հեռախոսային խոսակցությունների արգելանքը: Նշենք, որ մեղադրողը բոլոր միջնորդություններին առարկեց:

Մինչեւ մի քանի ամբաստանյալների վերաբերյալ որոշում կայացնելը՝ Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիաներ կիրառեց պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ այսօր եւս դատական կարգադրիչները փորձեցին խուզարկել պաշտպաններին, իսկ մերժումից հետո արգելեցին մուտք գործել դատարանի շենք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ