News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը մասնակցում է  Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումներին, մասնավորապես սեպտեմբերի 14-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայանալիք աշխարհահռչակ ծովանկարչի ստեղծագործությունների «Արարում» հանդիսավոր ցուցահանդեսին, որտեղ հյուրերը նաև կստանան բանկի կողմից թողարկված ծովանկարչի աշխատանքներով օրացույցներ:

Նշենք, որ մեծ ծովանկարիչ Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին նվիրված՝ Արդշինբանկը թողարկել է օրացույցներ ծովանկարչի աշխատանքներով: Օրացույցում տեղ են գտել նկարչի այնպիսի աշխատանքներ ինչպիսիք են «Նոյն իջնում է Արարատից», «Լուսնյակ գիշեր. Կոնստանդնուպոլիս», «Ձկնորսները ծովափին», «Թեոդոսիայի ծովածոցը. Արևածագ», «Նավաբեկությունից փրկվողները» և այլն: Օրացույցում ներառված բոլոր աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և հանդիսանում են մեր երկրի հարստությունն ու սեփականությունը: 

«Մշակութային ոլորտի աջակցությունն այսօր Արդշինբանկի սոցիալական  ռազմավարության առաջնային ուղղություններից մեկն է, քանի որ մենք կարևորում ենք այս ոլորտի զարգացումը, մշակութային ժառանգության պահպանումը և դրա փոխանցումը սերնդեսերունդ: Համագործակցելով Հայաստանի ազգային պատկերասրահի հետ` մենք թողարկեցինք ծովանկարչի աշխատանքներով հոբելյանական օրացույց: Այդպիսով մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայազգի զավակ աշխարհահռչակ հանճարի լուսավոր հիշատակին, նրա անգնահատելի ներդրմանը համաշխարհային արվեստի զարգացման գործում»,- նշեց Արդշինանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:  

Հավելենք նաև, որ Արդշինբանկի հոբելյանական օրացույցը պատվոգիր է շահել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից և «Ֆինանսավարկային կազմակերպությունների օրացույց 2017» մրցույթում տեղ է գրավել հաղթող եռյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ