News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն առաջնորդվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշմամբ, եւ այդ դիրքորոշման համաձայն՝ Հայաստանում չկան մարդիկ, որոնք որպես քաղբանտարկյալներ են բնութագրվում։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ «Հայաստանի մարզերում եվրոպական ակումբների» էսսեների մրցանակաբաշխության արարողության ժամանակ։

Ի պատասխան հարցին՝ արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, ինչպես պնդում են մի շարք հասարակական կազմակերպություններ եւ ընդդիմությունը, դեսպանը նշեց․ «Մենք քննարկում ենք այդ մարդկանց ընկալումները, մենք հարցումներ ենք անցկացնում։ Ես գնահատում եմ հանգամանքը, որ այդ թեման քննարկելու ցանկության պարագայում կարող եմ դա հանգիստ անել իրավապաշտպանների, օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ։ Նրանք պատրաստ են ինձ հետ հանդիպում կազմակերպել։ Հնարավոր է՝ մենք եւ պետական մարմինները ՀԿ-ների կարծիքը չենք կիսում։ Նման դեպքերում մենք առաջնորդվում ենք ՄԻԵԴ-ի դիրքորոշմամբ եւ այդ դիրքորոշման համաձայն՝ Հայաստանում չկան մարդիկ, որոնք որպես քաղբանտարկյալ են բնորոշվում։ Մենք հասկանում ենք, որ գոյություն ունեն քաղաքականացված, երբեմն էլ չքաղաքականացված հարցեր։ Ես իշխանությունների հետ մշտապես երկխոսության մեջ եմ, եւ մենք՝ որպես ԵՄ, չենք ստիպում, բայց մենք սեփական կարծիքը ներկայացնելու իրավունք ունենք»,-ասել է Պյոտր Սվիտալսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ