Իրաքում գրոհայինները հարձակվել են հսկիչ անցակետի եւ մոտակա ռեստորանի վրա՝ սպանելով առնվազն 10 եւ վիրավորելով 29 մարդու։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավում, հայտնում է AP–ը։
Հարձակումը սկսվել էր նրանից, երբ գրոհայինները կրակ էին բացել Բաղդադը հարավային նահանգներին կապող գլխավոր մայրուղու վրա գտնվող հսկիչ անցակետի եւ մոտակա ռեստորանի ուղղությամբ։ Դրանից հետո 2 մահապարտ ահաբեկիչ ականապատ մեքենաներով պայթեցրել էին իրենց։ Զոհերի թվում կան իրանցի ուխտավորներ եւ մեկ ոստիկան։