News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը հետեւում է Հայաստանի՝ ԵՏՄ կազմից դուրս գալու վերաբերյալ քննարկումներին։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝«Հայաստանի մարզերում եվրոպական ակումբների» էսսեների մրցանակաբաշխության արարողության ժամանակ։

Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է ինքը վերաբերում Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու քննարկումներին եւ արդյոք դա երկիրը չի՞ մոտեցնում ԵՄ-ին, դեսպանն ասաց․ «Ես ուրախ եմ, որ մոտենում ենք այն պահին, երբ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը պետք է ստորագրենք։ Այն լիովին համադրելի է Հայաստանի ստանձնած այլ պարտավորվածությունների հետ։ Սա մեր մեկնարկային կետն է։ Մնացած ամեն ինչ միայն հայերին է վերաբերում. նրանք պետք է որոշեն, թե ինչն է իրենց համար լավ»։

Սվիտալսկու խոսքով՝ վերջերս ինքը մի շարք բարձրաստիճան հանդիպումների է մասնակցել, որոնք շատ կառուցողական մթնոլորտում են անցել։ «Այդ խորհրդակցությունների ժամանակ ես ոչ մի անհամաձայնություն չեմ տեսել։ Դա ապագայի համար շատ լավ նշան է։ Մեր առաջնահերթությունը երկկողմանի համակարգի շուրջ կենտրոնանալն է։ Հայաստանն ազատ երկիր է եւ իր խոսքն ասելու իրավունք ունի»,-հավելեց Պյոտր Սվիտալսկին։

Հիշեցնենք․ «Ելք» դաշինքը Հայաստանի՝ ԵՏՄ կազմից դուրս գալու նախաձեռնությամբ է հանդես եկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ