News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ոստիկանները Անկարայում դատարանի շենքի առջեւ բողոքի ակցիան ցրելու համար արցունքաբեր գազ են օգտագործել։ Այնտեղ սկսվել են աշխատանքը կորցնելու պատճառով հացադուլ հայտարարած երկու ուսուցիչների գործով լսումները, փոխանցում է Reuters-ը։

Գրականության պրոֆեսոր Նիուր Գյումլենը եւ տարրական դպրոցի ուսուցիչ Սեմիհ Օզական կես տարի միայն հեղուկներով եւ վիտամիններով են սնվել։ Նրանք ահաբեկչության հետ կապերի մեղադրանքով ձերբակալվել են մայիսին։

Լսումների ժամանակ դատապարտյալներն ու փաստաբանները դատարանի դահլիճում չեն եղել։ Դատավարությունն անցնում է դատապարտյալների բացակայությամբ, քանի որ ոստիկանությունը հայտարարել է, որ նրանք կարող են փախչել։ Իսկ նրանց շահերը ներկայացնող փաստաբանների կալանքի թույլտվությունը մի քանի օր առաջ է տրվել։

Ոստիկանությունը փորձել է արցունքաբեր գազի միջոցով ձախողել բողոքի ակցիան։ Առնվազն 20 ցուցարար է ձերբակալվել։

Դատարանի շենքի մոտ շուրջ 100 փաստաբան էր հավաքվել, ինչպես նաեւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ