News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Պենտագոնը կապալառուների եւ ենթակապալառուների մի ամբողջ բանակ է վարձել՝ սիրիացի ապստամբներին 2․2 մլն դոլարի խորհրդային նմուշի զենք ու զինամթերք մատակարարելու համար։

«Հետազոտության արդյունքները․ Պենտագոնը մինչեւ 2․2 մլրդ դոլար է հատկացնում սիրիական ապստամբների խորհրդային նմուշի զենքի համար» հոդվածում նշվում ,է որ բալկանյան եւ արեւելաեվրոպական զենք արտադրողները չեն կարող այդ պահանջարկը բավարարել։ Այդ պատճառով ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը դիմել է Ղազախստանից, Վրաստանից, Ուկրաինայից մատակարարներին՝  նվազեցնելով արտադրողական ստանդարտների պահանջները։

Պարզվել է, որ Պենտագոնը երկու ալիքով է զենք գնում՝ Հատուկ գործողություների հրամանատարության միջոցով (SOCOM) եւ  Picatinny Arsenal-ի միջոցով, որ քիչ հայտնի ռազմատեխնիկական կազմակերպություն է Նյու Ջերսի նահանգում։ Զենքն ուղարկում են Եվրոպայից Թուրքիա, Հորդանան եւ Քուվեյթ՝ ինչպես  ծովով, այնպես էլ օդային ճանապարհով։ Հետո այն բաշխվում է Սիրիայի հյուսիսում եւ հարավում ԱՄՆ-ի դաշնակիցների միջեւ։ 

Զենքի զանգվածային գնումները սկսվել են 2015-ին՝ Բարաք Օբամայի օրոք։

Կնքված պայմանագրերի համաձայն՝ 2022-ին ծրագրվում  է եւս 900 մլն դոլար ծախսել։

Զենքի արտահանման լիցենզիա ստանալու համար գնորդները պարտավոր են  վերջնական օգտատիրոջ մասին վկայագիր ներկայացնել։ Սակայն սիրիական ծրագրի համար SOCOM-ի թողարկած վերջնական վկայագրում որպես վերջնական կետ Սիրիան չի նշվում։ Փաստաթղթում ասվում է, որ «այդ ռեսուրսները պաշտպանական նպատակներով կօգտագործվեն ԱՄՆ-ի իշխանությունների կողմից եւ կփոխանցվեն որպես ռազմական ուսուցման, նախապատրաստական ծրագրի կամ անվտանգության ապահովման օգնության սուբսիդավորում»։ 

Ռումինիայի, Չեխիայի եւ Սերբիայի իշխանությունները հաստատել են, որ արտահանման վկայագրեր են տրամադրել՝ որպես նշանակման վերջնական կետ նշելով ԱՄՆ-ն, ոչ թե Սիրիան։

Նշվում է, որ Amnesty International-ը հատկապես անհանգստացած է փաստի կապակցությամբ, որ ԱՄՆ-ն զինում է Սիրիայի ժողովրդավարական ուժերին՝ այն վկայությունների առկայության պարագայում, որ գլխավոր խմբավորումներից մեկը ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատներն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ