News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բորիս Մինցի անվան գլոբալ խնդիրների ռազմավարական լուծումների ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին, ովքեր այսօր Երեւանում Հայ-ռուսական համալսարանի գործընկերների հետ միասին կազմակերպել են «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանը: Հանրապետության Նախագահը նստաշրջանին ուղերձ է հղել:

Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստան ժամանած առաջատար փորձագետներին եւ պրոֆեսորներին, անվանի քաղաքական գործիչներին եւ բարերարներին, ովքեր մտահոգված են արդի գլոբալ խնդիրներով ու մարտահրավերներով եւ պատրաստ են ներդնել իրենց մեծ փորձն ու գիտելիքները՝ միավորելով ջանքերը արդյունավետ խորհրդատվությունների եւ ճիշտ լուծումներ գտնելու համար:

Նախագահն այդ համատեքստում բարձր է գնահատել Բորիս Մինցի անվան ինստիտուտի գործունեությունը, եւ խորհրդի բոլոր անդամների նվիրվածությունը կարեւոր այդ գործին՝ ընդգծելով, որ բոլոր երկրներում էլ իշխանությունները մշտապես խորհրդի ու փորձառու մարդկանց առաջարկությունների կարիքն ունեն, եւ այդ առումով Հայաստանը բաց է ու պատրաստակամ երկխոսության համար:

Շնորհակալություն հայտնելով Հանրապետության Նախագահին ընդունելության համար՝ Բորիս Մինցը եւ հանդիպման մյուս մասնակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Երեւանում կայացած նստաշրջանը բավականին հետաքրքիր եւ արդյունավետ է անցել՝ հնարավորություն ընձեռելով լսելու նաեւ հայկական կողմից տարբեր փորձագետների, ակադեմիական ոլորտի աշխատակիցների ու պրոֆեսորների, ինչպես նաեւ պետական կառույցների աշխատակիցների կարծիքներն ու պատկերացումները երկրի զարգացման հեռանկարի եւ ռազմավարական ուղղությունների վերաբերյալ:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրերին հակիրճ ներկայացրել է անկախությունից ի վեր Հայաստանի անցած ուղին, զարգացման ընթացքը՝ ժողովրդավարության, կայացած քաղաքացիական հասարակության եւ շուկայական տնտեսության վրա հիմնված պետություն կառուցելու ուղղությամբ ջանքերը, առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Նախարար. Հայաստանը չի ձգտում անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները
Նախարարությունը հեռուստատեսային հաղորդումները փակելու խնդիր չի դրել
«Հրապարակ». «Արմենալը» չի փակվի
Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի...
«Փաստ». Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի»
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ...
Կլոր սեղան-քննարկում՝ թվային տնտեսությունում հակամենաշնորհային կարգավորման թեմայով
ՄՊՀ հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի պետ Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացրել է թվային...
Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է. Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինայնը մեղադրում է Ռուսաստանին, ասում է՝ Ռուսաստանն ուզում է…
Ամենաշատ