News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017թ.-ի առաջին յոթ ամիսների արդյունքներով  Յունիբանկի գործառնական շահույթը մինչև պահուստներին մասհանումներ կատարելն արձանագրել է աննախադեպ աճ և կազմել 3.4 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը ավելի քան 1,5 անգամ: Աճը հիմնականում պայմանավորված է  բանկի գործունեության արդյունավետության բարձրացմամբ և բոլոր բիզնես ուղղությունների գծով ֆինանսական ցուցանիշների բարելավմամբ:

ՖՀՄՍ-ի համաձայն, Յունիբանկի զուտ տոկոսային եկամուտը, մանրածախ և բիզնես վարկավորման ոլորտում դիրքերի ամրապնդման արդյունքում աճել է գրեթե 10%-ով: Զգալի աճել են բանկի զուտ ոչ տոկոսային եկամուտները` ավելի քան 110%-ով:

«Բանկի տոկոսային և ոչ տոկոսային եկամուտների աճը մեծամասամբ պայմանավորված է վարկավորման ծավալների աճով, պորտֆելի ճիշտ դիվերսիֆիկացմամբ, ինչպես նաև` շահութաբերության ցուցանիշների բարելավմամբ: Մենք կշարունակենք բանկի ակտիվների որակի բարելավումը, հաճախորդների վարկունակության գնահատման և  ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործումը, - նշեց Յունիբանկի Վարչության անդամ, ֆինանսական տնօրեն Գոհար Գրիգորյանը: - Շահույթի աճը  մեր Ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքն է, որի շրջանակներում մինչև 2020թ.-ը նախատեսում ենք ապահովել մանրածախ վարկավորման 44% և կորպորատիվ վարկավորման մինչև 37% աճ»:

Հիշեցնենք, որ  Moody's Investors Service միջազգային գործակալությունը հաստատել է Յունիբանկի վարկանիշը` սահմանելով B2, կանխատեսումը` կայուն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ