News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ահաբեկչական խմբավորումը, որը կանգնած էր Իսպանիայում օգոստոսին տեղի ունեցած հարձակումների ետեւում, մտադիր էր ահաբեկչություններում ավելի քան 100 կգ պայթուցիկ գործածել, հայտնում է Periodico-ն։

Թերթը գրում է, որ կասկածյալներից մեկը, Մոհամեդ Խուլի Չեմլալը, խոստովանել է, որ ահաբեկչական բջիջը 100 կգ պայթուցիկ է պատրաստել Ալկանարում գտնվող տանը։ Չեմլալը հայտնել է, որ ահաբեկիչները մտադիր էին այդ պայթուցիկը 20 քսակների մեջ տեղավորել՝ յուրաքանչյուրում 5-ական կգ, բեռնել դրանցով երեք բեռնատարներ, այնուհետեւ հարձակումներ իրականացնել Բարսելոնում, բայց պայթուցիկի պատրաստման վերջին փուլում այդ տանը պայթյուն էր տեղի ունեցել։ Ահաբեկիչների թիրախներից մեկն էլ Սագրադա Ֆամիլիա հանրահայտ տաճարը պետք է լիներ։

Իրավապահների տվյալներով այդ խմբավորումը 12 անդամ ուներ։ Նրանցից 4-ը կալանավորված է, հինգը ոչնչացվել է Քամբրիլսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Եւս երկուսը, այդ թվում ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչ իմամ Աբդելբաքի էս Սաթին, զոհվել էին հարձակումների նախօրեին, Ալկանարում գտնվող տանը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։ Բարսելոնում մարդկանց բազմությանը վրաերթի ենթարկած ֆուրգոնի վարորդը, 22-ամյա մարոկացի Յունես Աբույակուբը, ոչնչացվել է օգոստոսի 21-ին հատուկ գործողության ընթացքում։

Պաշտոնական տվյալներով՝ Բարսելոնում ու Քամբրիլսում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով զոհվել էր 15, տուժել 130 մարդ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ