ԱՄՆ-ն կաջակցի Մեծ Բրիտանիային ԵՄ-ից նրա դուրս գալու հարցում, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ Լոնդոնում հանդիպումից հետո, հայտնում է Reuters –ը։
«Հաշվի առնելով, որ բրեքսիթն իրոք լուրջ մարտահրավեր է բրիտանացի ժողովրդի համար, իմացեք, որ դուք ունեք մշտական դաշնակից՝ ի դեմս ԱՄՆ-ի»,- ասել է Թիլերսոնը մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք կաջակցենք մեր դաշնակցին։ Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ տեւական հարաբերությունների շարունակությանը»։