News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Caterham Seven SuperSprint սպորտքարի բոլոր 60 նմուշները վաճառվել են յոթ ժամում։ Դրանց կեսն ուղարկվել է Մեծ Բրիտանիայի բնակիչներին, մյուս կեսը՝ եվրոպական երկրներ։

Չնայած բոլոր մեքենաները վաճառվել են, բրիտանական արտադրողը շարունակում է պատվերներ ընդունել այն դեպքի համար, եթե գնորդներից մեկնումեկը որոշի հրաժարվել իր գնումից։ Ընկերությունը նշել է, որ այս մեքենան ամենահաջողն է իրենց պատմության մեջ, քանի որ մինչ այդ ապրանքանիշի որեւէ մոդել այդքան արագ չեն գնել։

SuperSprint մոդիֆիկացիան ստեղծվել է մրցարշավային «յոթյակի» հիշատակին, որը 60 տարի առաջ կոնստրուկտոր Քոլին Չեփմենն էր մշակել։ Մեքենայի դիզայնը նույն ոճով է՝ այդ թվում փայտյա ղեկն ու սարքավորումների պանելը՝ թվատախտակի հատուկ դիրքով։

Մեքենան արժե գրեթե 30 հազար ֆունթ սթերլինգ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ