News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երեւանում սեպտեմբերի 14-ի կեսօրին հնչած կրակոցներից վիրավորված 39-ամյա Վահագն Աբգարյանի վիճակը բավարար է գնահատվում: Այս մասին NEWS.am-ին ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:

Վահագն Աբգարյանը ստացել է վնասվածք կրծքավանդադակի աջ կողմում, նաեւ աջ նախաբազկային հատվածում՝ ոսկրի վնասումով: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, հետվիրահատական բարդություններ չկան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի կենտրոնում Վերնիսաժի հարեւանությամբ,  Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ սեպտեմբերի 14-ին, ժամը 13.25-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով կան վիրավոր եւ մեկ սպանված:

Սպանվածը 43-ամյա Գարիկ Մոսինյանն է, իսկ վիրավորը՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը: Նրանք Ալավերդի քաղաքից են, քրեական աշխարհի ներկայացուցիչներ: Սպանության մեջ կասկածվում է երեք անձ. 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, 35-ամյա Ալբերտ Բլբուլյանը եւ 33-ամյա Արմեն Կարադամիդովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Ամենաշատ