News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Պատմական ճշմարտությունը չպետք է կախված լինի պետության շահերից։ Երեւանում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Հայաստան–Իսրայել հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը՝ պատասխանելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին հարցին։

Նշենք, որ օրերս Կնեսետի պատգամավորների մի խումբ Երեւանում այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

«Ես տեսա Ծիծեռնակաբերդում պատգամավորների արձագանքը։ Ճիշտ են ասում՝է մի բանի մասին հազար անգամ լսելը նույնը չէ, ինչ տեսնելը։ Ցեղասպանության ողբերգությունը գիտակցող պատգամավորների եւ մարդկանց թիվն աճում է»,– նշեց Ցինկերը։

Նախկին պատգամավորը միաժամանակ նշեց, որ կա քաղաքական խնդիր։ «Երբ Թուրքիայի հետ հարաբերությունները լավ էին, կարծում էին, թե պետք չի ճանաչել Ցեղասպանությունը, որպեսզի չփչացնեն հարաբերությունները։ Երբ այդ հարաբերությունը փչացան, մեզ ասում էին, թե Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է լավացնել։ Պետք է բաժանել պատմությունը քաղաքականությունից։ Ցեղասպանության ճանաչման գործընթացն ընթանում է, թեկուզ եւ դանդաղ»,– ասաց Ցինկերը։

Նրա խոսքով՝ հարցումները ցույց են տալիս, որ Իսրայելի բնակչության մեծ մասը կողմ է ճանաչմանը։ «Ուզում ենք հուսալ, որ հարցը կլուծվի։ Դեռեւս հասել ենք նրան, որ Կնեսետի մշակութային հարցերի հանձնաժողովը քննարկի հարցը եւ համաձայնության գա։ Հաջորդ փուլը հարցը լիագումար նիստի քննարկմանը դնելն է։ Որքան հաճախ այստեղ քաղաքական գործիչներ գան, այնքան լավ»,– եզրափակեց Ալեքսանդր Ցինկերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը 1,5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին...
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
Ինստիտուտի մասնակցության հիմքում ընկած է հայկական պատմությունները...
Իշխանություններն իրենց ելույթներով ու գործողություններով փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Աբրահամյան
Պատգամավորը վստահեցրել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը անվտանգության,...
«Քաղաքացիական պայմանագիր». Հայաստանի վարչապետը չի հրաժարվել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց
Ներկայիս իշխանության օրոք մի քանի կարևոր գործընթացներ են տեղի ունեցել, այդ թվում․․․
Ամենաշատ