News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է ընդունել հօգուտ Հայաստանի քաղաքացի Ալիկ Մաթեւոսյանի՝ պետությանը պարտավորեցնելով նրան բարոյական վնասի դիմաց 6 հազար եվրո փոխհատուցում վճարել:

Մաթեւոսյանն ազատազրկման է դատապարտվել բանակում համածառայակցին սպանելու մեղադրանքով: Ազատազրկված լինելով՝ Մաթեւոսյանը հայց է ներկայացրել՝ պետությանը մեղադրելով ոստիկանությունում իր նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հայտարարության ոչ արդյունավետ քննության մեջ: Նրա խոսքով՝ իրեն մեկուսարանում են պահել, որտեղ ոստիկանության աշխատակիցներն իրեն խոշտանգել են՝ ստիպելով խոստովանել սպանությունը:

Մաթեւոսյանը բողոք է ներկայացրել, սակայն մի քանի ոստիկանների հարցաքննությունից հետո քննչական մարմինը որոշել է ապացույցների բացակայության հիմքով քրեական գործ չհարուցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ