Ոստիկանությունը պնդում է, որ Լոնդոնի մետրոյում պայթյունի պատճառը ինքնաշեն պայթուցիկ սարքի դետոնացիան է եղել, փոխանցում է AP-ն։ Ոստիկանությունում նշել են, որ միջադեպը որպես ահաբեկչական ակտ են դիտարկում․ այն հետաքննում է հակաահաբեկչական խումբը։
Ոստիկանության տվյալներով՝ 18 մարդ է տուժել, մեծամասնությունն այրվածքներ է ստացել։ Միջադեպի հետ կապված՝ Լոնդոնում ոստիկանների քանակը կմեծացվի։
Նշվում է, որ պայթուցիկ սարքը մասնակի է պայթել։