News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հաջորդ տարի Ֆրեզնոյում կնշեն նշանավոր հայ գրող Ուիլյամ Սարոյանի ծննդյան 110-րդ տարելիցը։

2018-ի օգոստոսի 31-ին Սարոյանը «կվերակենդանանա» Ֆրեզնոյի իր տանը, կքայլի իր տան մոտ ու կշփվի այցելուների հետ, հայտնում է «Fresno Bee»-ն։

Ինտերակտիվ թանգարանի նախագիծը մշակվել է Intellectual Renaissance Foundation հիմնադրամի կողմից, որը Սարոյանի տունը ձեռք է բերել 2015-ի դեկտեմբերին։ Հայեցակարգն ու դիզայնը մշակել է «Ստորակետ» ճարտարապետական բյուրոն, որը Հայաստանում է տեղակայված։

Կազմակերպիչների խոսքով՝ թանգարանը կջնջի  ժամանակային բոլոր սահմանները, ու այցելուները կկարողանան լսել գրողի ձայնը։ Սարոյանը ոչ թե պարզապես կխոսի նրանց հետ, այլեւ կշփվի ու կպատասխանի նրանց հարցերին։ Բացի այդ՝ Սարոյանի պատմվածքների հերոսները կներկայացվեն 3D ձեւաչափով ու կփոխգործակցեն այցելուների հետ։

Հեղինակները ուսումնասիրել են Սարոյանի ու նրա կյանքի մասին մեծքանակ փաստաթղթեր ու արխիվներ, որոնք հիմնականում պահվում են Սթենֆորդի համալսարանում, Ուիլյամ Սարոյանի հիմնադրամում՝ Սան Ֆրանցիսկոյում, ու նրա ընտանիքի եւ ընկերների արխիվներում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ