News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի սահմանամերձ՝ Վազաշեն եւ Բարեկամավան գյուղերում ադրբեջանական զինուժի կողմից բնակիչների տների, դպրոցի ու մանկապարտեզի, արոտավայրերի ուղղությամբ կրակոցների եւ գնդակոծության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերը, ինչպես նաեւ վերոնշյալ միջադեպերի մասին  ԶԼՄ-ների հրապարակումները հաշվի առնելով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ին այցելել են  Տավուշի մարզի Վազաշեն եւ Բարեկամավան գյուղեր։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ ուշադրության առարկա է նաեւ Բարեկամավան գյուղի մոտակայքում բռնկված հրդեհի հարցը. բարեկամավանցիների վկայությամբ՝ գյուղի արոտավայրերը վառվել են Ադրբեջանի հետ սահմանում բռնկված հրդեհից, որը տարածվել է գյուղում:

Միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներին համապատասխան՝ տեղի են ունեցել առաձնազրույցներ համայնքի ղեկավարի, գյուղի բնակիչների հետ: Կատարվել են նաեւ արձակված կրակոցների հետեւանքների վերաբերյալ հրապարակային տվյալների եւ անհրաժեշտ այլ ուսումնասիրություններ:

Փաստահավաք աշխատանքների ընթացքում արձանագրվել են դպրոցի շենքում եւ բակում գտնվողների կյանքի համար ակնհայտորեն վտանգավոր կրակոցների հետքեր, ինչը հաստատում է, որ գյուղի ուղղությամբ կրակոցները եղել են թիրախային:

ՀՀ տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում ադրբեջանական զինուժի կողմից մարդու իրավունքների ակնհայտ խախտումների վերաբերյալ ձեռք բերված տվյալների ամփոփման արդյունքում կկազմվի հատուկ զեկույց՝ հայաստանյան եւ միջազգային համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ